Կանադայի իշխանությունները մտադիր են 2016թ. օրինականացնել մարիխուանան: Այսպիսով՝ Կանադան կդառնա G8-ի առաջին երկիրը, որը կօրինականացնի մարիխուանան՝ որպես թեթեւ թմրանյութ, հայտնում է «Միր»-ը:
Երկրների մեծ մասում մարիխուանա պահելու ու տարածելու համար պատիժ է սահմանված: Սակայն վերջին տասնամյակում Եվրոպայի որոշ երկրներում, ինչպես նաեւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում որոշել են օրինականացնել փոքր չափաբաժիններով սեփական օգտագործման համար այդ թմրանյութի գործածումը:
Նշենք, որ Կանադան 2001թ. բժշկական նպատակներով օգտագործման համար արդեն թույլատրել էր մարիխուանայի կիրառումը:




























