Սիցիլիայում Եվրոպայի խոշորագույն հրաբուխներից մեկի՝ Էթնայի ժայթքման պատճառով փակվել է Կատանիայի օդանավակայանը: Օդանավակայանի ղեկավարության որոշմամբ՝ մինչեւ ժամը 13:00-ն արգելված են օդանավերի մեկնումներն ու ժամանումները, հայտնում է ԱՆՍԱ գոծակալությունը:
Ժայթքումը, որն ուղեկցվել է լավայի արտանետմամբ, սկսվել էր դեկտեմբերի 3-ին: Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի մասնագետները նշում են, որ այս ժայթքումը 1999թ.-ից ի վեր ամենահզոր ժայքումն է: Ընդ որում Կատանիայի օդանավակայանն աշխատում էր նորմալ ռեժիմով: Այն ժամանակավորապես փակվել է մթնոլորտ արտանետված մոխրի մեծ քանակության պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Էթնայի ժայթքումը բնակչության համար վտանգ չի ներկայացնում:




























