Alaska Airlines ընկերության օդանավը՝ Քալիֆորնիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս եղջերուի է սպանել:
Ավիաընկերության ներկայացուցիչ Բոբբի Էգանը հայտնել է, որ եղջերուն ամենայն հավանականությամբ օդանավի ճանապարհին է հայտնվել, երբ այն արդեն վայրէջք էր կատարում, ինչի հետեւանքով էլ օդանավը հարվածել է կենդանուն:
Նրա խոսքով, օդանավը պետք է շարունակեր իր թռիչքը դեպի Լոս Անջելես, բայց այդ երթուղին հետաձգվել է, որպեսզի օդանավում ստուգումներ արվեն: Նա հավելել է, որ օդանավը չի վնասվել, բայց անվտանգության նպատառումներով անվադողերը փոխվել են, հայտնում է Associated Press–ը:
Ինչպես հայտնում է Gazeta–ն՝ պատահարի պատճառով եւս երկու չվերթ է հետաձգվել:



























