Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քվեարկել է հանուն Հայաստանի ապագայի, մեր ժողովրդի համար բարեկեցիկ կյանքի ստեղծման, մեր զարգացման։
«Ես քվեարկել եմ հանուն կարող ուժերի խելացի մտքերի համադրմամբ կառավարման մշակույթի ձեւավորման եւ յուրաքանչյուր քաղաքացու քրտնաջան աշխատանքի արդյունքում մեր հայրենիքի համար անվտանգ պայմաններում ապագայի կերտման համար»,– այսօր` դեկտեմբերի 7–ին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, քվեարկելուց հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։
Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում երկրի անվտանգությանը սպառնացող հնարավոր վտանգների մասին հնչող մտահոգությունների հարցին Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ «անվտանգությունն ապագա սահմանադրությամբ եւ այսօր երաշխավորված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու եւ մեր պետութան համար, ինչպես կառավարման ընդհանուր ուղղահայացով, այնպես էլ որոշումների ընդունման հայեցակարգով»։
































