Աթենքի կենտրոնում անարխիստները հարձակվել են պորտուգալացի զբոսաշրջիկների վրա: Հունաստանի մայրաքաղաքում անկարգություններ սկսվել են կեսգիշերից հետո: Սկզբում մոտ 80 մարդուց բաղկացած խումբը դյուրավառ հեղուկով շշեր է նետել ոստիկանների ուղղությամբ: Վերջիններս պատասխանել են լուսաձայնային նռնակներ օգտագործելով եւ հետ են մղել հարձակվողներին:
Ավելի ուշ, գիշերը ժամը 02.00-ի սահմաններում անարխիստները հարձակվել են մեքենայի վրա, որում եղել են 4 պորտուգալացի զբոսաշրջիկներ: Արդյունքում պորտուգալացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:



























