Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում քիչ առաջ բերման է ենթարկվել «Ասպարեզ» լրագրողների ակումբի լրագրող Սոնա Թադեւոսյանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Գրասենյակի փոխանցմամբ՝ իրենք ահազանգ են ստացել, որ Չարենցավան քաղաքում տեղակայված 26/16 ընտրատեղամասում գտնվող լրագրող Սոնա Թադևոսյանը, որը ներկայացնում է «Ասպարեզ» լրագրողների ակումբը, բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: