Թուրքիայի նախագահ Ռեջեփ թայիփ Էրդողանի որդու կենսագրությունը բավական մութ կետեր ունի, հետեւաբար նա չի կարող պնդել, որ իր վերաբերյալ Ռուսաստանի մեղադրանքները անհիմն են, գրում է Handelsblatt-ը:
2013-ին դատախազությունը Բիլալ Էրդողնաին կասկածել է փողերի լվացման մեջ: Մեղադրանքը հիմնված էրհավաթված տվյալների վրա, որը ներառում էին լուսանկարներն ու Բիլալի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հեռախոսազրույցները: Այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանը որդուն հնձնարարել է ազատվել տանը եղած բոլոր փողերից, գրում է թերթը:
2014-ի սկզբին մեկ այլ հեռախոսազրույց է հայտնվել, որը վերաբերել է տասնյակ միլիոնավոր դոլարների վճարումներին:
Նոյեմբերին Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոուբին հայտնել է, որ ԻՊ-ի նավթը մատակարարվում է Բիլալ Էրդողանին պատկանող տրանսպորտային ընկերություններին: Նրա խոսքով, Բիլալը նաեւ ջիհադիստներից հումք եւ պատմական արժեք ներկայացնող իրեր է գնել: Մեկ այլ մեղադրանքի համաձայն, Բիլաի Էրդողանը Իրաքում ջիհադիստներից գրավված տարածքներում գողացված նավթն ուղարկել է ասիական երկրներ, որի համար էլ այդ երկրների լրատվամիջոցների կողմից ստացել է «ԻՊ-ի նավթի նախարար» անունը, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ իր պաշտոնից, եթե ապացուցվի իր եւ իր ընտանիքի կապը նավթային մեքենայությունների հետ:



























