Նիգերիայի մայրաքաղաքում ահաբեկչություններն ծրագրելու կասկածանքով առնվազն 12 մարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է «Ա Արաբիա» հեռուստաալիքը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, բոլոր ձերբակալվածները կապ ունեն, այսպես կոչված, Աբուջում «Բոկո Հարամ» խմբավորման «քնած բջիջների» հետ:
«Բոլոր ձերբակալվածները մայրաքաղաք են եկել այն շրջաններից, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում: Ձերբակալվածները ահաբեկչական ակտեր էին ծրագրել ամանորյա տոներին, Աբուջում: «Բոկո Հարամը» շարունակում է ստեղծել եւ օգտագործել «քնած բջիջները»՝ երկրում իրավիճակը դիտարկելու եւ ահաբեկչություններն իրականացնելու համար»,-հեռուստաալիքին հայտնել են Նիգերիայի պետական ծառայության դեպարտամենտում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:




























