Ժամը 16:00-ի դրությամբ Երեւանի 20 ընտրատեղամասերում ոչ մի միջադեպ չի գրանցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Քաղաքացիական գիտակցություն» կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Նրա գնահատականով՝ քվեարկության գործընթացը բոլոր ընտրատեղամասերում անցնում է հանգիստ, որեւէ միջադեպ չի գրանցվել: «Եղել են դեպքեր, երբ ընտանիքի անդամներից մեկի անվան առաջ ընտանիքի մեկ այլ անդամ է ստորագրել: Նման դեպքեր են եղել մասնավորապես թոռների ու պապերի անունների հետ: Հանձնաժողովի համար լրացուցիչ անհարամարություն է ստեղծվում, երբ միանգամից մի խումբ մարդիկ են քվեարկելու գալիս»: Սամսոնյանը նաեւ նշեց, որ մեծ հաշվով ընդդիմադիր ուժերը ներկայացուցիչներ չունեն ընտրատեղամասերում, ընդդիմության ներկայացուցիչներ չկան նաեւ վստահված անձերի շարքերում:
Նրանց կազմակերպության ներկայացուցիչները այցելել են Երեւանի Ավան, Քանաքեռ Զեյթուն, Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջանների ընտրատեղամասերում:




























