Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.29-ին, NEWS.am կայքում հոդված է զետեղվել, որ «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, թե թիվ 7/33 տեղամասի դիմաց կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայում քաղաքացիներին գումար են բաժանել:

Այս առնչությամբ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնել է արագ արձագանքման օպերատիվ խումբը: Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 6-ին, ժամը 10.40-ին, Tert.am կայքէջում հոդված է զետեղվել, որ Դավիթաշենի թիվ 5/16 ընտրական տեղամասում արձանագրվել է դիտորդի, լրատվամիջոցի ներկայացուցչի, վստահված անձի իրավունքների, աշխատանքների խոչընդոտում:

Մեկնել է արագ արձագանքման օպերատիվ խումբը: Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության շտաբից Կենտրոնականի բաժին տեղեկանք է ուղարկվել, որ թիվ 10/09 տեղամասից ահազանգ է ստացվել, թե ինչ-որ մեկը ՀՀԿ անդամության վկայականով ընտրողներին տարել-բերել է տեղամաս` քվեարկելու, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդին խոչընդոտել են լուսանկարել:  Կատարվում է քննություն: