Ամերիկայի եւ Գրենլանդիայի բացահայտումը, ի հեճուկս պատմաբանների շրջանում տարածված կարծիքի, չէր կարող տեղի ունենալ 10-13-դ դարերում գլոբալ տաքացման շնորհիվ, քանի որ գիտնականները «կանաչ կղզու» սառույցներում այդ կլիմայական փոփոխությունների որեւէ ապացույց չեն գտել։
«Աստիճանաբար պարզ է դառնում, որ միջնադարյան կլիմայական օպտիմումը բնութագրական էր միայն մեր մոլորակի որոշ կետերի համար։ Այդ ամենը գալիս է այդ կոնցեպտի եվրոպակենտրոն լինելուց։ Հենց Եվրոպայում էր սկսվել սառույցի դարաշրջանը, սակայն դա չի նշանակում, որ մյուս մայրցամաքներում դա չի եղել։ Եթե վիկինգները Գրենլանդիա էին ժամանել այն ժամանակ, երբ այնտեղ ցուրտ էր, ապա մենք չենք կարող ասել, թե արդյունքում նրանց այնտեղից դուրս է հանել հենց ցուրտը»,- ասում է Կոլումբիայի համալսարանի աշխատակից Նիկոլաս Յանգը։
Վիկինգների մասին ասքերում ասվում է, որ Նոր աշխարհի եւ Ամերիկայի բացահայտողները եղել է ոչ թե Քրիստափոր Կոլումբոսը, այլ նորվեգացի ծովագնացները՝ Էրիկ Կարմրահերի գլխավորությամբ, որոնց Նորվեգիայից վտարել էին 10-րդ դարի վերջում, հայտնում է Informing-ը։
Գիտնականները չեն կասկածում, որ վիկինգները բնակվել են Գրենլանդիայում։ Վեճերի առիթ են տալիս այլ հանգամանքներ՝ ինչու են նրանք լքել Գրենլանդիան եւ ինչու է Էրիկ Կարմրահերը այն կոչել «կանաչ կղզի»։
Պատմաբանների մի մասը դա բացատրում է այն հանգամանքով, որ 10-13-րդ դարերում մեր մոլորակի վրա իշխում էր այսպես կոչված կլիմայական օպտիմումը, երբ ջերմաստիճանը բարձր էր այնպես, ինչպես հիմա։ 14-րդ դարում ամեն բան փոխվում է, եւ սկսվում է «փոքր սառցե դարաշրջանը», որը ոչնչացնում է Գրենլանդիայի եւ Հյուսիսային Ամերիկայի վիկինգներին։
Յանգը եւ նրա գործընկերները ուսումնասիրել են Գրենլանդիայի սառույցի նոր նմուշները եւ ապացուցել, որ միջնադարյան կլիմայական օպտիմում այնտեղ չի եղել։ Մի շարք գիտնականներ պարզել են, որ այն պահին, երբ Էրիկ Կարմրահերը ժամանել էր Գրենմանդիա, կղզու ջերմաստիճանն արդեն այնքան ցածր էր, որքան «փոքր սառցե դարաշրջանում»։




























