Անգլիացի գիտնականները հայտարարել են, որ գլոբալ տաքացման պատճառ կարող էր դառնալ կենդանաբուծությունը։

Բանն այն է, որ ածխաթթու գազի արտանետումների 15 տոկոսը բաժն է հասնում հենց այդ գործունեությանը։

Սակայն այդ թեման չի քննարկվել Փարիզի կլիմայական փոփոխությունների գագաթնաժողովում, հայտնում է Informing-ը։

Նշենք, որ 150 երկրներից միայն 21-ն են ընդունում կենդանաբուծության հասցրած վնասները եւ դրանք ներկայացրել են Փարիզի գագաթնաժողովում։