2015-ի 11 ամիսների ընթացքում ավելի քան 960 հազար ներգաղթյալ է եկել Գերմանիա: Այդ մասին տեղեկացնում է Passauer Neue Presse պարբերականը` վկայակոչելով երկրի խորհրդարանի հարցմանն ի պատասխան ներքին գործերի նախարարության իր ձեռքի տակ եղած պատասխանը:
Պարբերականը նշում է, որ տվյալներն ստացվել են այսպես կոչված EASY-System համակարգերից, որոնցում դաշնային ոստիկանությունը գրանցում է ժամանած փախստականներին: Հաղորդվում է նաեւ, որ Միգրացիայի եւ փախստականների հարցերով դաշնային տեսչությանը ներկայացված ապաստանի տրամադրման վերաբերյալ չմշակված տվյալների թիվը նոյեմբերի վերջին հասել է 356 հազարի, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
ԵՄ-ի արտաքին սահմանների պահպանության Frontex գործակալության վերջին տվյալների համաձայն, 2015-ի առաջին տասն ամիսների ընթացքում Եվրամիության երկրների տարածք մոտ 1,2 միլիոն ներգաղթյալ է եկել: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ներկայիս ճգնաժամը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր աշխարհում ամենախոշորն է:




























