Դեկտեմբերի 6-ին, ժամը 13.20-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել գետը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով 54-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:



























