Մոսկվայում անցորդի վրա բնակելի շենքից պատշգամբի կտոր է ընկել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը:
Նշվում է, որ տղամարդը հենց տեղում մահացել է:
«Աղյուսի կտորը 7-րդ հարկից ընկել է անցորդի վրա: Արտակարգ պատահարի հետեւանքով տուժածը տեղում մահացել է»,-ասել է աղբյուրը:
Ներկայումս պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները:


























