Չինաստանում China News Service լրատվական գործակալության չորս աշխատակցի աշխատանքից հեռացրել են Յոհաննեսբուրգում ՉԺՀ նախագահի ելույթի նյութում սխալի համար, տեղեկացնում է  China Topix-ը:

Հաղորդվել է, որ գործակալության աշխատակիցները սխալ են թույլ տվել ՉԺՀ նախագահին ուղղված հարցի հրապարակման մեջ ` շփոթելով երկու բառ   «zhici» (խոսք) եւ «cizhi» (հրաժարական):

Տեքստը սկզբում երկու թղթակից է ընթերցել, իսկ հետո` երկու խմբագիր, գրում է Gazeta-ն:

Սխալն ուղղվել է լուրերի հրապարակումից մեկ ժամ անց: 

Քանի որ լուրը սխալով հայտնվել է բազմաթիվ լրատվամիջոցներում, իշխանությունները որոշել են, որ պետական գործիչների մասին հաղորդագրությունների համար չինական պարբերականները կարող են օգտագործել միայն «Սինհուա» լրատվական գործակալության տեղեկատվությունը: