ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Ասոցիացիայի խորհրդի նիստից առաջ հայտնել է, որ ինքը դրական ակնկալիքներ ունի ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի ներմուծման հարցում Ուկրաինայի պատրաստակամությունից, տեղեկացնում է «Ուկրաինսկայա պրավդան»:
«Մենք միշտ քննարկում ենք այդ հարցը, բայց այժմ Ուկրաինան մեզ է փոխանցել բոլոր նյութերը, որոնք այս պահին անհրաժեշտ ու հնարավոր են: Եվ ես վստահ եմ, որ գործընթացը ճիշտ ուղղությամբ է գնում», - ասել է Հանը:
Նա նշել է, որ եզրահանգումները կներկայացվեն դեկտեմբերի 15-ին:



























