500 հազար ձայն կեղծելու մասին հայտարարությունները աբսուրդի եւ կրկեսի ժանրից են։ Այս մասին դեկտեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը։
«Եթե նա չապացուցի իր բառերը, ապա քաղաքականության մեջ ստախոսի հեղինակություն կվաստակի։ Ես հասկանում եմ, որ նրանք այլ ելք չունեն։ Նրանք հայտարարել էին, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեին ոչ ոք «այո» չի ասի, բայց «այո» ասաց 825 հազար մարդ։ Իսկ հիմա նրանք հայտարարում են, որ 500 հազար ձայն կեղծել են։ Սա աբսուրդի եւ կրկեսի ժանրից է»,- ասել է Շարմազանովը։




























