Ադրբեջանի բանակում հերթական միջադեպն է գրանցվել. ենթասպան կրակել է զինվորի վրա եւ սպանել նրան։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ն, միջադեպը տեղի է ունեցել իբր թե զենքի գործածության անվտանգության կանոնները խախտելու հետեւանքով։
Ենթասպա Ջ. Ահմեդովի դեմ քրեական գործ է հարուցվել, տարվում է հետաքննություն։



























