Քանի դեռ ԻՊ-ը ընդլայնում է իր միջազգային ազդեցությունը եւ ամրապնդում է Լիբիայում իր դիրքերը, վաղ է խոսել ահաբեկչական խմբավորման թուլացման մասին, գրում է The Guardian-ը։

Հաղորդվում է, որ վերջին ամիսներին գրոհայինները Իրաքում եւ Սիրիայում բախվել են ռազմական պարտությունների, սակայն նրանք նաեւ կարողացել են մի քանի խոշորամասշտաբ ահաբեկչություններ իրագործել։ ԻՊ նման ընդլայնումը հարցեր է առաջ բերում այն մասին, թե որքանով է արդյունավետ ԻՊ տարածքների ռմբակոծումը։ Որոշ արեւմտյան պաշտոնյաներ կարծիք են հայտնում, որ խմբավորումը պատրաստվում է Լիբիան օգտագործել որպես «պահուստային ճակատ»։ ՄԱԿ զեկույցում ասվում է, որ մոտ 3500 լիբիացիներ լքել են երկիրը, որպեսզի միանան ԻՊ-ին։ Ավելի ուշ նրանցից 800-ը վերադարձել են տեղում ահաբեկիչներ նախապատրաստելու համար, փոխանցում է Gazeta-ն։

Հոդվածագրի խոսքով՝ չնայած արեւմտյան ռազմական գործողություններին՝ ներկայումս խմբավորումը ավելի քիչ ճնշման է ենթարկվում, քան առաջ։ Հեղինակը նշում է, որ ռուսական օդանավի կործանումը, Փարիզի ահաբեկչությունները եւ Լիբիայում ահաբեկիչներիր դիրքերի ամրապնդումը վկայում են, որ ԻՊ-ը ցանկանում է Սիրիայում եւ Իրաքում միջազգային ցանցի զարգացման միջոցով հաջողության հասնել։