ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիան հերքում է, որ իր ՌՕՈւ-երը հարված են հասցրել Դեր Զոր նահանգում: Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվեն Ուորենը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք տեղյակ ենք, որ լրատվամիջոցներում նմանատիպ տեղեկություններ են հայտնվել, բայց մենք ոչ մի հարված չենք հասցրել Դեր Զորի այդ մասում: Հարվածը հասցվել է այդ տարածքից 55 կմ հեռավորության վրա»,- հայտնել է նա: