ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին է ուղարկել դեկտեմբերի 6-ին ԿԸՀ ներկայացված երկու դիմումներ՝ asparez.am լրատվական կայքի լրագրող Մելինե Ավագյանից եւ «Իրավունքի Եվրոպա Միավորում», «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպություններից եւ «Ասպարեզ» օրաթերթի ու asparez.am լրատվական կայքի լրագրողներից:
Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Մուկուչյանը տեղեկացրել է, որ «asparez.am» լրատվական կայքի լրագրող Մելինե Ավագյանի անունից ներկայացված դիմումի կապակցությամբ անձամբ իր կողմից տեղեկատվություն ճշտելիս պարզվել է, որ ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Նա որեւէ մեկիին չի խնդրել իր անունից ներկայացնել դիմում եւ ուղարկվել է կարճ հաղորդագրություն նշվածի վերաբերյալ (կից ներկայացված է լուսապատճենը):
«Իրավունքի Եվրոպա Միավորում», «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունների եւ «Ասպարեզ» օրաթերթի ու asparez.am լրատվական կայքի լրագրողների անունից ստացված դիմումի կապակցությամբ եւս իրականացվել է արագ արձագանքում, հեռախոսազանգով ճշտվել է հեռախոսազանգի իսկությունը, եւ դիմումում նշված քաղաքացիները եւս պարզաբանել են, որ ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:
Այնուամենայնիվ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դիմումներն ուղարկվել են ՀՔԾ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:



























