Վերջերս Անկարայի արտաքին քաղաքականությունը գնալով ավելի ագրեսիվ է դառնում, իսկ Ռուսաստանի հետ հակամարտությունը ցույց է տալիս, որ գործը շատ հեռուն է գնացել, գրում է  The Guardian-ը:

Ասադի դիրքերը թուլացնելու համար Թուրքիան հրթիռահարեց ռուսական ինքնաթիռը, ինչը նույնիսկ սառը պատերազմի ժամանակներում կդիտարկվեր որպես աննախադեպ մի բան, ընդգծում է հոդվածի հեղինակը: Էրդողանի նման  «արկածախնդրությունը» կարող է հանգեցնել երկրի կործանմանը:  

The Guardian-ի սյունակագրի կարծիքով, Թուրքիայի գործողությունները կարելի է բացատրել միայն անլիարժեքության եւ մեծամտության բազմադարյա բարդույթով:  Դրա ֆոնին Էրդողանն իրեն պատկերացնում  է  «Օսմանյան կայսրությունը վերականգնողի» դերում: Միաժամանակ թուրք նախագահը, թվում է, մոռացել է, որ մահացու վտանգն Արեւմուտքից է գալիս, ոչ թե Արեւելքից, իսկ ավելի ճշգրիտ` Իրաքից եւ Սիրիայից: 

Ռուս-թուրքական հակամարտության հետեւանքով ԱՄՆ-ը եւ Եվրոպան այնուամենայնիվ կհամագործակցեն Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարի նպատակով, մինչդեռ Թուրքիան կարող է մեկուսացման մեջ հայտնվել, ընդգծում է պարբերականը: Մինչեւ վերջերս թուրք առաջնորդը բավականին հաջողակ էր, բայց վերջին դեպքերը նրա համար դաս պիտի լինեն, որ չի կարելի սադրել Ռուսաստանին, համարում է հոդվածի հեղինակը, գրում է  Gazeta-ն: