Հունաստանում 13 մարդ է կալանավորվել՝ Աթենքում անկարգություններ կազմակերպելու կասկածանքով, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանության հաղորդագրությունը:
Նշում են, որ անկարգությունների հետեւանքով չորս ոստիկան է տուժել:
Դեկտեմբերի 6-ին, ոստիկանի կողմից 15-ամյա դեռահասի սպանության տարելիցին, Աթենքում ոստiկանության ու ցուցարարների միջեւ բախումներ են սկսվել: Ցուցարարները բռնկվող խառնուրդով շշեր, աղյուսներ ու քարեր էին նետում: Կարգուկանոն հաստատելու նպատակով ներգրավվել են մոտավորապես 6 հազար ոստիկաններ, նրանք արցունքաբեր գազ ու ձայնային նռնակներ են կիրառել: 2008 թ. Հունաստանի մայրաքաղաքում սպանված երիտասարդի հիշատակին կազմակերպվող քայլերթին ամեն տարի հազարավոր ցուցարարներ են մասնակցում, որոնք ոստիկանության կոշտ գործելաոճի հակառակորդներն են, հայտնում է Gazeta-ն:




























