Սահմանադրական փոփոխությունները եւ դրանց վրա հիմնված ապագա Ընտրական օրենսգիրքը կօգնեն շտկել արատավոր ընտրական համակարգը: Այդ մասին դեկտեմբերի 7-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Եթե ՀՀՅԴ-ն հանդես է գալիս Սահմանադրական փոփոխությունների օգտին, դա չի նշանակում, որ հանրաքվեի ընթացքում նախկինի նման խախտումներ չեն եղել, հավելել է նա:
«Կեղծարարության մասին ոչ բոլոր ազդանշաններն էին համապատասխանում իրականությանը: Սակայն խախտումներ կային: Իսկ եթե հարցնում եք, թե որտեղից են դրանք, պատասխանը մեկն է` ներկայիս ընտրական համակարգից: Իսկ սահմանադրության փոփոխությունները կօգնեն ներկայումս գոյություն չունեցող վերահսկողություն սահմանել կեղծարարությունների նկատմամբ», - ասել է Ռուստամյանը:
Մասնավորապես, հաճախ քարոզիչները եւ կուսակցական քվոտաներով ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները նույն մարդիկ են, ինչը չպիտի լինի: Երկու-երեք օրում ինչ-որ մեկը որոշում է, որ ինքը պիտի ընտրական հանձնաժողովում լինի, իսկ սահմանադրական բարեփոխումները թույլ կտան հիմքեր դնել ավելի արդար կարգի համար, հավելել է նա:




























