ԱԺ այս նստաշրջանի աշխատանքը բոյկոտելու որոշումը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության որոշում է եղել եւ Նիկոլ Փաշինյանը դրան չի մասնակցել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Դա «Հայ ազգային կոնգրես» կուսակցության մոտեցումն էր: Այս տարի մի քառօրյա է մնացել: Կամ որ ասում են՝ նույն դահլիճում հնարաքվեից հետո այլեւ չեն կարող լինել, Մարտի 1-ից հետո կարելի էր լինել, հանրաքվեում հայբուդո՞ւր էր, չի կարելի՞ լինել նույն դահլիճում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Հայաստանում դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացեց: Ընտրողների 63,35 տոկոսը

 (825 851 ընտրող) «Այո» քվեարկեց սահմանադրական փոփոխություններին, 32,35 տոկոսը՝ «Ոչ» (421 600 ընտրող):

Ազգային ժողովի նիստի ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք բոյկոտում են ԱԺ այս նստաշրջանի աշխատանքը՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն իշխանությունների կողմից կեղծելու պատճառով: