Անհրաժեշտ է ավելի ճշգրտորեն գնահատել Հայաստանում կրթության որակը: Այդ մասին նոյեմբերի 7-ին խորհրդարանում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը` ներկայացնելով «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Նախատեսված է օրենքում կրթության որակ հասկացությունը ներդնել: Դա պիտի գնահատվի` հաշվի առնելով դասագրքի, ուսումնական միջավայրի, ուսումնական ծրագրերի պահանջները եւ արդյունքները: Որակի գնահատման չափանիշները կկազմի Կրթության եւ գիտության նախարարությունը: «Ամենայն հավանականությամբ, դրա հիմքում կդրվեն ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) սկզբունքները երեխաների անհրաժեշտ կրթական պահանջների մասին», - հավելել է նա:




























