Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 12.23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վ. Փափազյան փողոցի թիվ 21/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարկան ջոկատը եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել 79-ամյա Գ. Գ.-ի դին: