Կաշառակերության մեջ մեղադրվող Մոլդովայի նախկին վարչապետ Վլադիմիր Ֆիլատը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ, մեջբերում է ՏԱՍՍ-ը փաստաբան Իգոր Պոպայի հայտարարությունը։

Փաստաբանը պարզաբանել է, որ Ֆիլատի անունից բողոք է ուղարկել ՄԻԵԴ։ Նրա խոսքով՝ պաշտպանող կողմը Մոլդովայի կառավարությանը մեղադրանք է ներկայացրել արդար դատական հետաքննության իրավունքը ոտնահարելու, ինչպես նաեւ խոշտանգումներ կիրառելու մեջ։

«Ոտնահարումները սկսվել էին առաջին իսկ օրվանից, երբ գլխավոր դատախազը խորհրդարանում հնչեցրել էր հետաքննության մանրամասները՝ չպահպանելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Ի հեճուկս խորհրդարանի կանոնակարգի՝ Ֆիլատին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը բաց է եղել։ Այդ ամենն արվել է  մի նպատակով, որպեսզի հասարակությունում տպավորություն ստեղծվի, որ նրա մեղքն արդեն ապացուցված է»,- ասել է Պոպան։