ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսը հայտնել է, որ այն մարդիկ, ովքեր սիրիացի փասխտականներին չեն ընդունում նրա համար, որ վերջիններս մահմեդական են, աջակցում են ահաբեկչությանը, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
«Երբ մարդիկ ասում են, որ չեն կարող սիրիացի փախստականների ընդունել, որովհետեւ նրանք մահմեդական են, աջակցում են ահաբեկչական կազմակերպություններին»,-ասել է նա:
Նա նաեւ հավելել է, որ նման արարքների հետեւանքով ահաբեկչական կազմակերպությունները կարող են ավելի շատ մարդ հավաքագրել:
Փարիզում ահաբեկչական գործողություններից հետո շատ երկրներ, այդ թվում նաեւ ԱՄՆ-ը, հրաժարվեցին ընդունել սիրիացի փախստականների:




























