Նավթի համաշխարհային գները շարունակում են ընկնել 2016-ին նավթի արդյունահանման մակարդակի վերաբերյալ ՕՊԵԿ-ի որոշման բացակայության պայմաններում: 

Մասնավորապես, Լոնդոնի ICE  Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ֆյուչըրսների արժեքը` հունվարին մատակարարվելու պայմանով նվազել է  3,06 տոկոսով` հասնելով մեկ բարելի դիմաց 41,84 դոլարի:

WTI  թեթեւ նավթի հունվարյան ֆյուչրսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում  (NYMEX) նվազել է 3,23 տոկոսով` հասնելով մեկ բարելի դիմաց 38,71 դոլարի, գրում է Gazeta-ն:

Նավթի գինը նվազել է` հասնելով 2009-ի մարտի նվազագույն նիշին` 41,48 դոլարի: