Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 12.50-ին, կամավոր բաժին են ներկայացել Տեղ գյուղի բնակիչներ, 22-ամյա Համլետ Մ.-ն եւ նույն տարիքի Հայրապետ Ղ.-ն, որոնք 2015 թ. դեկտեմբերի 6-ից հետախուզվում էին ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի մեղադրանքով (Մարդուն առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, անչափահասի նկատմամբ):

Խափանման միջոցը՝ կալանք:

Համլետ Մ.-ն եւ Հայրապետ Ղ.-ն ձերբակալված են: