«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի մասնակիցները կարճ ժամանակ Մոսկովյան պուրակի մուտքի մոտ կանգնելուց հետո վերսկեցին երթը դեպի Ազատության հրապարակ եւ միացան այտնեղ հանրահավաք հրավիրած՝ «Ոչ»-ի ճակատին։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին Ազատության հրապարակում են ՀԱԿ–ից Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները, նաեւ «Նոր Հայաստան» ճակատում միավորված քաղաքական ուժերի առաջնորդները։
Ենթադրվում է, որ հանրահավաքը կլինի համատեղ։
Հիշեցնենք, որ ընդդիմությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 6–ին կայացած հանրաքվեն, որի արդյունքներով սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունվել է ավելի քան 63 տոկոս ձայներով, կեղծվել է, եւ պահանջում են անվավեր ճանաչել այն։






























