Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը նշանվել է Լատվիայի պաշտպանության նախարարության աշխատակից Իեւա Կուպցեի հետ, գրում է  Delfi-ն:

«Այո, նոյեմբերի կեսին Թոոմաս Հենդրիկ Իլվեսը եւ Իեւա Կուպցեն նշանվել են: Դա անձնական որոշում էր եւ կապված չէ Թոոմաս Հենդրիկի, որպես Էստոնիայի հանրապետության նախագահի պարտականությունների հետ», — հայտնել է նախագահի խորհրդական Թոոմաս Սիլդամը: 

Ավելի վաղ Իլվեսը բաժանվել էր կնոջից` Էվելինից, որը ինը տարի երկրի առաջին տիկինն էր: 

Նշվում է, որ սա Իեւա Կուպցեի առաջին ամուսնությունն է, բայց նա արդեն որդի ունի Հունաստանում Լատվիայի դեսպան Իվարս Պունդուրսից: