Ուկրաինան մնում է ԱՄՆ-ի ղեկավարության լարված ուշադրության կենտրոնում: Այդ մասին  Կիեւում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հավաստիացրել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:

«Ավելի շատ եմ շփվում նախագահ Պորոշենկոյի, քան կնոջս հետ», - խոստովանել է Բայդենը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա նաեւ հավելել է,  «ես, հավանաբար, ավելի քան հազար ժամ եմ անցկացրել հեռախոսազրույցներում Պորոշենկոյի հետ»: