Ամերիկյան Time ամսագիրը հրապարակել է «Տարվա մարդ» տիտղոսի համար թեկնածուների ցուցակը: Շորթ լիստում ութ կետ կա: 

Համաշխարհային առաջնորդներից այդ կոչման թեկնածուներ են դարձել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Թեկնածու է նաեւ գործարար Դոնալդ Թրամփը, որը հավակնում է ԱՄՆ-ի նախագահի կոչման համար: 

Ցուցակում ներառվել են նաեւ աֆրոամերիկացիների կյանքի համար պայքարող Black Lives Matter շարժման ակտիվիստներ,   Uber Թրեւիս ծառայության հիմնադիր Կալանիկը եւ սեռափոխ թեթեւ ատլետ Քեյթլին  (Բրյուս) Ջենները:

Բացի այդ, ցուցակում հայտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, գրում է Gazeta-ն: