Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Հրապարակ» օրաթերթի դեմ ՀՀ Պնախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ներկայացրած հայցը՝ օրաթերթին պարտավորեցնելով հերքում տպագրել եւ կայքից հեռացնել վիճելի հրապարակումը:
Այս մասին NEWS.am-ին ասաց Ռուզաննա Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Հիշեցնենք, որ Կարեն Մեժլումյանը դիմել էր դատարան՝ «Հրապարակ» օրաթերթից պահանջելով հրապարակել իրենց պատասխանը, հերքում տալ «Հանրությունն ուզում է իմանալ» վերտառությամբ հոդվածին եւ ներողություն խնդրել Ռուզաննա Խաչատրյանից։ Հիշեցնենք, որ այդ հոդվածում նշված է, որ Ռուզաննա Խաչատրյանը, վարելով ընկերոջ մեքենան, վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով մարդ է մահացել:




























