Միխայիլ Խոդորկովսկին Թվիթերում հայտնել է, որ ծանուցում է ստացել իրեն մեղադրանք ներկայացնելու մասին։
«Հիշել են, որ սկզբում պետք է մեղադրանք առաջադրեն»,- գրել է Խոդորկովսկին՝ ՌԴ իշխանություններին մեղադրելով մոռացկոտության մեջ, փոխանցում է Gazeta-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ Քննչական կոմիտեն պատրաստում է միջնորդություն ներկայացնել Խոդորկովսկու հեռակա կալանքի հարցով։ Նրան մեղադրում են 1998թ. Նեֆտեյուգանսկի քաղաքապետի սպանության մեջ։




























