Ռուսական «Սու 24»-ը խոցելուց հետո տեղի ունեցող զարգացումների համատեքստում Թուրքիայում հիշել են դեռեւս 1976-ին ԽՍՀՄ-ի կողմից խոցված թուրքական հետախուզական օդանավի մասին։

Թուրքական CNNturk-ը հիշեցրել է, որ 1976-ի օգոստոսի 24-ին, Դիարբեքիրի ռազմաբազայից օդ բարձրացած 2 հետախուզական RF-5A օդանավերը հետախուզական նպատակներով թռիչքներ են իրականացրել, որի ժամանակ օդանավերից մեկում խնդիրներ են առաջացել։  Այդ խնդրի հետեւանքով օդաչուն չի նկատել, որ խախտել է ԽՍՀՄ-ի սահմանը։ Խորհրդային ուժերը օդային տարածքը խախտած թուրքական օդանավի ուղղությամբ 4 հրթիռ են արձակել, որի հետեւանքով օդանավը վայր է Իգդիր քաղաքից 7 կմ հեռավորության վրա։