Հայաստանի 2016թ. պետբյուջեի ծախսերի 47 տոկոսը կլինի սոցիալ-մշակութային։ Այս մասին դեկտեմբերի 8-ին ՀՀ խորհրդարանում ասել է ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ներկայացնելով բյուջեի նախագիծը։
Նրա խոսքով՝ պետական բյուջեն թույլ կտա ապահովել պաշտպանունակությունը եւ հասարակական կարգը։ Բավականին միջոցներ են նախատեսված արտաքին պետական պարտքի պարտավորությունների սպասարկմանը։ Ծախսերի ծավալը կկազմի մոտ 1 տրլն 377 մլրդ դրամ կամ ՀՆԱ 25.3 տոկոսը։



























