Մենք գիտենք, որ «Իսլամական պետության» նավթի մաքսանենգության որոշ ուղիներ անցնում են Թուրքիայի սահմանով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Նրա խոսքով, դա փաստ է եւ թուրքերը նույնպես նշել են այդ մասին: «Հայտնի է, որ նավթի մաքսանենգությունը ԻՊ-ի համար եկամուտների աղբյուր է: Ես խոսում եմ ենթակառուցվածքների ու գողությունների մասին»,-նշել է Ջոն Քիրբին, հաղորդում է ԱՄՆ պետքատուղարության պաշտոնական կայքը:
Անդրադառնալով մեղադրանքներին, որ Թուրքիայի կառավարությունը եկամուտներ է ստանում ԻՊ-ի նավթից, նա ընդգծել է. «Պատասխան չկա: Մենք բացարձակապես դրա նշանները չենք տեսնում: Մենք, ինձ թվում է, շատ արդյունավետորեն հերքել ենք այդ պնդումը, եւ ավելացնելու բան չունենք: Մենք որեւէ դավադրություն չենք տեսնում ԻՊ-ի հետ Թուրքիայի կառավարության կողմից, կապված նավթի մաքսանենգության ու նավթի օգտագործման մասին»:




























