2016-ին Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի  3,5 տոկոսը: Այդ մասին դեկտեմբերի 8-ին Հայաստանի խորհրդարանում ասել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` ներկայացնելով  2016-ի հանրապետության պետբյուջեի խմբագրված նախագիծը:

Մոտակա տարիներին, հավելել է նա, անհրաժեշտ է դեֆիցիտի մակարդակը վերադարձնել ՀՆԱ-ի  3 տոկոսից ցածր մակարդակի: Վերջնական տարբերակում որոշված է պետբյուջեի եկամուտն ավելացնել  3,2 մլրդ դրամով, այդ թվում` սեփական եկամուտը մոտ  2 մլրդ-ով, իսկ պաշտոնական տրանսֆերտները`  1,2 մլրդ: Նման գումարի չափով էլ նախատեսված է ավելացնել ծախսերը:  

Վերջնական տարբերակում եկամտի ընդհանուր ծավալը նախատեսված է   1 տրլն 186,3 մլրդ դրամի չափով (մոտ 2,5 մլրդ դոլար), ծախսերը` 1 տրլն 377 մլրդ դրամի չափով: Դեֆիցիտը կկազմի մոտ 190,7 մլրդ դրամ կամ մոտավորապես ՀՆԱ-ի  3,5 տոկոսը: