Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հայտարարությունը, թե իրենց կայքը ենթարկվել է հաքերային հարձակման:
«Հերթական ապատեղեկատվությունն է, կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքն անխափան աշխատել է»,- NEWS.am-ի թղթակցին ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:
Նշենք, որ ըստ ադրբեջանական Vesti.az կայքի՝ թուրքական հաքերային խումբը կոտրել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության եւ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի պաշտոնական կայքերը: Ըստ ադրբեջանցիների՝ թուրքերը ԿԳՆ կայքում տեղադրել են Թուրքիայի նախագահի լուսանկարը, ինչպես նաեւ թուրք-ադրբեջանական եղբայրությունը քարոզող կարգախոս:




























