«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը նոյեմբերի 17-ին սկսած հացադուլը շարունակում է։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում  ասաց Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը` նշելով, որ Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակը բավարար է, նա բժիշկների հսկողության տակ է:

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին  «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին: Նա Վերաքննիչ բողոք է ներկայացրել: