Սիրիայի Հալեպ քաղաքում ՌԴ հյուպատոսարանի մոտ ականապատ մեքենա է պայթել։ Այս մասին հայտնում է Fars իրանական գործակալությունը, որը, վկայակոչելով իր անանուն աղբյուրները, հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ի գիշերը։ Զոհերի մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում։ Կատարվածի պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել։ ՌԴ ԱԳՆ-ն որեւէ կերպ չի մեկնաբանել կատարվածը, փոխանցում է Lenta-ն։
Նշենք, որ Հալեպում ՌԴ հյուպատոսարանը չի գործում 2013թ. հունվարից։ Քաղաքում դիվանագիտական անձնակազմ չկա։




























