Հայաստանի ֆինանսների նախարարությունը 2016թ. ստվերային բիզնեսից պետական բյուջե կբերի եւս 23 մլրդ դրամ։ Այս մասին դեկտեմբերի 8-ին խորհրդարանում ասել է Հայաստանի ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ներկայացնելով 2016թ. բյուջեի վերամշակված նախագիծը։

«Վարչական լծակները չեն վերաբերելու բարեխիղճ հարկատուներին, այլ միայն նրանց, ովքեր այդքան էլ ազնիվ չեն աշխատում»,- ասել է Սաֆարյանը։ Ընդհանուր առմամբ 2015թ. հետ համեմատ՝ հարկահավաքությունը կմեծանա 60 մլրդ դրամով։ Իսկ ընդհանուր հարկային եկամուտները կկազմեն 1 տրլն 129 մլրդ դրամ կամ ՀՆԱ 20.74 տոկոսը։