ԱՄՆ-ի բանակի հարցերով քարտուղար Ջոն Մակհյուն տեղեկացրել է, որ ԿՀՎ-ի նախկին ղեկավար Դեւիդ Պետրուսը չպետք է ռազմական դատարանի կողմից պատժի ենթարկվի անձնական կենսագրի հետ հարաբերությունների եւ նրան գաղտնագրված տեղեկություններ փոխանցելու համար, գրում է ամերիկյան  Stars and Stripes պաշտպանական պարբերականը:

Պետրեուսի դատավճռի վերաբերյալ որոշում պետք է կայացնի ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը: 

Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուքի խոսքով, հենց որ Քարթերը բանակի հանձնարարականները ստանա, որոշում կկայացնեի ԿՀՎ-ի նախկին ղեկավարի վերաբերյալ: 

Միաժամանակ նշվում է, որ Մակհյուն մեկ ամիս առաջ է գրել եւ Քարթերին ուղարկել իր հանձնարարականները, գրում է  Gazeta-ն: