Հայաստանի 2016թ. պետբյուջեի նախագծում պլանավորվում է կապիտալ ծախսերը մեծացնել մոտ 30 մլրդ դրամով։ Դրանց ընդհանուր ծավալը կմեծանա մինչեւ 139 մլրդ դրամ։ Այս մասին դեկտեմբերի 8-ին խորհրդարանում ասել է Հայաստանի ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ներկայացնելով 2016թ. բյուջեի վերամշակված նախագիծը։
«Ակնհայտ է, որ շինարարական եւ վերանորոգման աշխատանքները նոր եկամուտներ են հավաքում, իսկ նշանակում է՝ նոր հարկեր»,- նշել է Սաֆարյանը։



























