Հայաստանի պետբյուջեով 2016թ. ավարտին կհասցվի 37 օբյեկտներից 31-ի շինարարությունը։ Այս մասին դեկտեմբերի 8-ին խորհրդարանում ասել է Հայաստանի ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ներկայացնելով 2016թ. բյուջեի վերամշակված նախագիծը։

Նշենք, որ հիմնականում խոսքը դպրոցների, մանկապարտեզների եւ պոլիկլինիկաների մասին է։ «Մենք որոշել ենք մեծացնենք օբյեկտների թիվը։ Թե չէ ստացվում է, որ մեկը դեռ չեն կառուցել, իսկ մենք արդեն հաստատում ենք մյուսը, եւ գումարը մի նախահաշվից անցնում է մյուսին։ Արդյունքում երկուսն էլ անկատար են մնում»,- հավելել էՍաֆարյանը։