Ոչ ոք չի կարող անմասն մնալ հանցավոր ռեժիմի տապալման հարցում, մեզանից յուրաքանչյուրն ունի իր պարտականությունը կատարելու բաժինը: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
«Ես չեմ սպասում, եւ չեմ պատրաստվում սպասել եւս մեկ համապետական ընտրության, որովհետեւ ցանկացած համապետական ընտրություն այս պայմաններում կեղծվելու է, եւ որեւիցե մեկը այստեղ չունի հնարավորություն ընտրության միջոցով տապալել այս ապօրինի իշխանություններին: Հետեւաբար, կարող եք սկսել: Օրինակ՝ կազմակերպեք կեղծ թաղում, սկսեք Լիսկայից, Սյունիքի մարզը առաջին հերթին սկսենք ազատագրել, սկսելով կեղծ թաղումների, հոգեհանգիստների միջոցով, բեմադրությունների միջոցով ծաղրել այս իշխանություններին: Դա մեզ հնարավորություն է տալու համախմբվելու: Ես ասեցի ընդամենը մի քանի քայլեր»,- նշել է Փոստանջյանը:
ԳՐԱՎԻ՛Ր ՔԵԶ ՊԱՏԿԱՆՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
-Դու՛րս արի ՓՈՂՈՑ:
-Ստեղծի՛ր Ազատության հրապարակներ քո բնակավայրում եւ այդտեղ արտահայտի քո վերաբերմունքը առկա հանցավոր ռեժիմին:
-Ընդվզի՛ր ապօրինի գործողությունների դեմ:
-Ծաղրի՛ր քո վրա փաթաթված hանցավոր օրենքները եւ դրանք կիրառող անձանց:
-Բեմադրի՛ր թատրոններ` ծաղրիր քեզ ցավ պատճառողին:
- Բազմամարդ հանրային վայրերում անցկացրու՛ փոքր բողոքի երթեր` ցուցադրիր քո վերաբերմունքը ռեժիմին:
-Անցկացրու՛ քաղաքական սուգ` հոգեհանգիստ, թաղում: Այդ ծեսի միջոցով ազատվիր հանցավոր ռեժիմի անցանկալի անձանցից:
-Կազմակերպի՛ր բանկերին բոյկոտ` պայմանագրերի խզում, պահանջի պարտքի սառեցում, պայմանագրային պարտավորությունների վերակազմում:
-Հրաժարվի՛ր կարմիր գծերի եւ արագաչափերի տուգանքների վճարումից:
-Վերցրու՛ քո գյուղի, քաղաքի եւ համայնքի վերահսկողությունը` ստեղծի՛ր ինքնակառավարման օղակներ:
-Երիտասարդ աղջիկներ եւ տղաներ, ձեր ստեղծագործ մտքով առաջնորդե՛ք ձեր համայնքները` գրավե՛ք հարթակները, դարձե՛ք առաջնորդներ:
-Կանայք` ստանձնե՛ք քաղաքական պատասխանատվությունը, ձեր ձեռքը վերցրե՛ք քաղաքական գործընթացների ուղղորդումը:




























